Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի. Արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ArmDaily.am-ի տեղեկություններով իշխանական վերնախավում առողջապահության նախարարի փնտրտուք է:

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների նկատմամբ աննախադեպ կոշտ  է արտահայտվել. - «Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Եվ վերաբերում ա դահլիճում նստած բոլոր մարդկանց»։ Վարչապետը հանձնարարել է պատվաստման գործընթացում գործի դնել վարչական լծակները: Իսկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարարն ասել է, որ վարչապետի դժգոհությունը տեղին է։ Միևնույն ժամանակ նշել է, որ ինքը պատվաստման գործընթացը ձախողված չի համարում, բայց հաջողված էլ չի համարում։

ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ չնայած նախարարը դժգոհությունը տեղին է համարել, շատ ծանր է տարել վարչապետի խոսքերը, վատ է զգացել, անգամ տեղեկություններ կան, որ ցանկանում է հրաժարական տալ ու հեռանալ: Նախարարը նույնիսկ սովորականից շուտ է երեկ տուն գնացել:

Մեր տեղեկություններով իշխանական վերնախավում քննարկել են Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում նորից նշանակելու հարցը: Մյուս թեկածուն, ում անունը շրջանառվում է, սրտաբան Միքայել Ադամյանն է: Քննարկվել է նաև «ԱՍՏՂԻԿ» ԲԿ գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի թեկնածությունը:

Նշենք, որ իշխանությունը նախարարի պաշտոնում թեկնածուների մեծ բազմություն չունի, հատկապես այս իրավիճակու ամեն մեկը չէ, որ հանձն կառնի զբաղեցնել պաշտոնը: