Փարիզի քաղաքապետը կառաջադրի իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում

Մանրամասներ

ա

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կդառնա Ֆրանսիայի նախագահի թեկնածու 2022 թվականին: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել Է BFMTV հեռուստաալիքի կողմից հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ,փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես պատրաստ եմ հայտարարել, որ որոշել եմ դառնալ Ֆրանսիայի նախագահի թեկնածու», - հայտարարել է նա:

Փարիզի վարչակազմի ղեկավար կինը, որը Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամ է, չի մանրամասնել իր նախընտրական ծրագիրը՝ խոստանալով առայժմ «հարգալից եւ բաց երկխոսություն վարել ֆրանսիացիների հետ» ընտրությունների նախաշեմին: Միաժամանակ նախօրեին հայտարարվել էր նրա «ֆրանսիացի կինը» գրքի մոտալուտ թողարկման մասին, որում նա աշխատանքի գերակա ուղղություն է համարում կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի վերանայումը: