Հայտնի է, թե ովքեր են նշանակվելու ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնում

Մանրամասներ

Երկուշաբթի օրը նոր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին ընդառաջ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունն այսօր նիստ է հրավիրել, որպեսզի ընտրեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Այս մասին հայտնում է Հրապարակը: Նիստին մասնակցել է նորընտիր ֆրակցիան՝ մոտ 60 պատգամավոր։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում վերընտրվեց Բաբկեն Թունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արման Եղոյանը։ 

Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։