Եթե Հայաստանն անցնի Արեւմուտքին, Ալիեւը կպարտվի ամեն ինչ

Մանրամասներ

1

Ալիեւը չի ցանկանում, որ ռուսները հեռանան Հայաստանից, քանի որ եթե Հայաստանն անցնի Արեւմուտքին, Ալիեւը կպարտվի ամեն ինչ: Այս արտահայտության հեղինակը որեւէ արեւմտամետ գործիչ չէ, այլ «հայամետ» փորձագետ, հայ մամուլի հաճախակի հյուր Ստանիսլավ Տարասովը, որը մասնակցում է Հայաստանի ուղղությամբ Կրեմլի քաղաքականության մշակումներին եւ խոերհուրդներ է տալիս թուրքերին, օրինակ՝ փողով հեղեղել Հայաստանը։

Առիթը ԵԽ նախագահ Շառլ Միշելի այցն էր Երեւան, որտեղ նա ներկայացրեց Եվրամիության ֆինանսական աջակցության խոշոր փաթեթը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի սպասվող այցը Հայաստան։ Ռուսական ու Բաքվի զլմ-ներում «անանուն աղբյուրին» հղումով իսկական հիստերիա բարձրացվեց, որի հիմնական թեզն այն էր, թե Արեւմուտքը Հայաստանը դարձնում է իր ֆորպոստը՝ տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար, այդ թվում Արցախի կարգավիճակի որոշման եւ բազմազգ ուժերի տեղակայման հեռանկարով։

Հիշվում է հայ ժողովրդին, իր բառերով՝ «այնուամենայնիվ առնչվող» ռուսաստանցի գործիչ Սերգեյ Կուրղինյանի հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախում հայերի հաղթանակի դեպքում «կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը»:

Տարասովի եւ Կուրղինյանի այս կարելի է ասել հիմնարար հայտարարությունները լիարժեք բնութագրում են Ռուսաստանի քաղաքականության եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, թուրքերի դերակատարության խորքային խնդիրները։ Ընդ որում, դրանք ընթացիկ իրավիճակից բխող եզրահանգումներ չեն, այլ 200-ամյա իրողությունից, որն իր հերթին բխում է 1000-ամյա քաղաքակրթական խնդիրներից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում