Պուտինը դա պատահական չասաց․ Չճանաչված պետությունը դա Ադրբեջանի տարածք է, և Փաշինյանն այլևս երբեք չի մեկնի Ստեփանակերտ

Մանրամասներ

1

«Փաշինյանի լոյալությունը Մոսկվային ոչ թե անկեղծ, այլ ստիպված բնույթ է կրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային հատվածում հնչեցված գնահատականներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նախ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու և վստահության քվե ստանալու կապակցությամբ՝ կարևորելով այդ հանգամանքը առաջիկա դժվար, սուր հարցերը կարգավորելու հարցում:

Տարասովն ասաց, որ կան զգայուն, սուր հարցեր, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի, որոնք, թերևս, չբարձրաձայնվեցին:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այցը փակ բնույթ էր կրում:

«Հրապարակային հատվածից և ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանյան այցն էր, լպրծուն հաճոյախոսություններ հնչեցին Փաշինյանի հաղթանակի, հայ ժողովրդի հաղթանակի հասցեին, որ Փաշինյանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես ընտրություններից առաջ Փաշինյանի կուսակցությունն ուներ մեծամասնություն, այնպես էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմություն է հայտնվել, բայց իրավիճակ չի փոխվել, սկզբունքայնորեն ի՞նչ նոր բան նրանք կկարողանային լուծել»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակին՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ կարծում է՝ քննարկվում է հանդիպման տարբերակ Փաշինյանի և Ալիևի միջև, ինչպես նաև կապուղիների արգելափակման հարցը: «Կարծում եմ, Փաշինյանն այլևս երբեք չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական խաղաղապահների գոտի է, ներկայիս հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է լուծվելու ԼՂ կարգավիճակի հարցը, Մոսկվան գտնում է, որ ժամանակը չէ կարգավիճակի հարցը քննարկել, պետք է իրականացնել խաղաղության հայտարարության դրույթները ապաշրջափակման շուրջ հատկապես:

Հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական պահա՞նջ է, Տարասովն արձագանքեց՝ «հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունն ունի իր օրենքները: Երբ ՀՀ-ն ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մի քանի օր անց Պուտինը հստակեցրեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ անկախությունը, Պուտինը դա պատահական չասաց, չճանաչված պետությունը դա Ադրբեջանի տարածք է: Եթե Դուք չեք ճանաչում, ուրեմն Փաշինյանը պետք է մեկնի այնտեղ համաձայնեցված կերպով հատկապես, եթե ստորագրում է խաղաղության համաձայնագիր, և դա պետք է անի Ադրբեջանի թույլտվությամբ: ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տեղի ունեցող պրոցեսում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ գաղափար կար, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ դա չեղարկվել է, տեղի են ունեցել հայկական դիվանագիտության վիթխարի սխալներ, բոլոր ուղղություններով անկյուն են մղվել: Դժվար է գտնել մեկ խնդիր, որը լուծելով՝ կարելի է շարունակել: Սյունիքի խնդիրը դիտարկեք՝ ՀԱՊԿ-ի թեման ինչպե՞ս շրջանառվեց: Ադրբեջանը սրեց հարցը, սադրեց այդ սահմանային խնդիրը, բայց դա, մեր դիտարկմամբ, ռազմական ներխուժման գործողություն չէր, և ՀԱՊԿ-ին դիմումները սպեկուլյատիվ բնույթ են կրում: Այսինքն՝ կրկին շարունակում են ձմերուկների վաճառքը շուկայում, ինչպես արվում էր Երևանում, հիմա նրանք դա անում են Մոսկվայում, Փարիզում և այլուր: Պետք է սովորել գրքեր կարդալ և ոչ ձմերուկ վաճառել»,- ասաց Տարասովը:

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները