Ցուցարարներն այսօր կառավարությունում փորձել են ծեծի ենթարկել ոստիկանապետին

Վերջինս ցուցարարներին բացատրել է, թե իր ինքնազգացողությունը վատ է, սրտի խնդիրներ ունի, իսկ ոստիկանապետին էլ ջարդարարներից ազատել են երկու կին պատգամավոր՝ ԲՀԿ-ական Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը

Այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել կառավարությունում: Մի խումբ ցուցարարներ մտել են Կառավարության շենք, այնտեղ անկյուն են մտցրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ու փորձել ծեծի ենթարկել նրան:

Վերջինս ցուցարարներին բացատրել է, թե իր ինքնազգացողությունը վատ է, սրտի խնդիրներ ունի, իսկ ոստիկանապետին էլ ջարդարարներից ազատել են երկու կին պատգամավոր՝ ԲՀԿ-ական Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԱԱԾ շենքի դիմաց այս կին պատգամավորներին քաշքշում էին հենց այն ոստիկանները, որոնք այսօր կառավարությունում մենակ թողեցին ոստիկանապետին:

Աղբյուրը՝ ArmLur.am