Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների մասին. ՀԱՊԿ

Դա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից բերված գրոհայինների առկայությունը, սակայն առայժմ դժվար է գնահատել տեղափոխման ծավալները:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հիմա դժվարանում եմ դատել գրոհայինների՝ ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների և կազմակերպման մասին: Սակայն, ըստ ամենայնի, այնտեղ հայտնվում են գրոհայիններ, հանցակիցներ: Իհարկե, դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը: Դա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար»,-ասել է Զասը: