Ես պետք է ձեր կարիքները հոգամ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես պարտավոր եմ կռվել ձեզ համար, ապագայի համար անհրաժեշտ ծրագրեր կազմել, ապահովել ձեզ պետք եղած այն ամենով, ինչը գտնվում է Իմ Զորության սահմաններում

Հիսուս

Սեպտեմբերի 2

Ես եմ ձեր Տերը: Վերջացավ: Նշանակում է՝ իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց ես էլ Իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովել ձեր պաշտպանությունը:

Ես պարտավոր եմ կռվել ձեզ համար, ապագայի համար անհրաժեշտ ծրագրեր կազմել, ապահովել ձեզ պետք եղած այն ամենով, ինչը գտնվում է Իմ Զորության սահմաններում: Տեսեք, թե որքան առատ կարող է լինել այն պաշարը, որ Ես եմ ձեռք բերում ձեզ համար:

Անչափ հրաշալի բաներ կան, ձեր երազանքներից էլ վեր, որ իրենց ծալքերը հետզհետե կբացեն ձեզ համար: Սրանք կարիք ունեն միայն երախտավոր հոգու ջերմության և սիրող սրտի ջրերին, որպեսզի արագ պտուղներ տան: