Քրիստինա Ագլիերան մոսկովյան ակումբներից մեկում պարել է ձողի մոտ

Միջոցառումից հետո արտիստը հայտնվել է Icon ակումբում

Քրիստինա Ագլիերան ելույթ է ունեցել Մոսկվայում փակ երեկույթի ընթացքում։ Միջոցառման ընթացքում իրենց հիթերը կատարել են նաեւ Ռոբի Ուիլյամսը եւ ռուս աստղեր՝ Դիմա Բիլանը եւ Վերա Բրեժնեւան։

Միջոցառումից հետո արտիստը հայտնվել է Icon ակումբում։ Իր հետ պարող մի քանի երիտասարդների ուղեկցությամբ նա պարել է, շփվել եւ ըստ ականատեսների՝ պարել նույնիսկ ձողի մոտ։

Համացանցում տարածվել է տեսագրությունը, որում Քրիստինան ակումբում զվարճանում է երաժշտության ներքո։ Կադրերում նա բացարձակապես հոգնած տեսք չունի համերգից հետո, ակտիվ ու էներգիայով լի շարժումներ է կատարում։ Ի դեպ, հոլովակի ավարտին կադրում լսվող ձայնը նշում է, որ հաստատության մյուս այցելուներին արգելել են նկարել փոփ երգչուհուն։

Աղբյուրը՝ Super.ru, Teleprogramma.pro

Լուսանկարները՝ New York Post