Վաշինգտոնի բնակիչ Ջենի Բուշելիոնին ութոտնուկը կծել է այն ժամանակ, երբ նա պատարստվում էր լուսանկարվել օվկիանոսի ափին, հաղորդում է CNN-ը:
Բուշելիոնը, որը ձկնորս է եւ իր ժամանակը նվիրում է կանանց շրջանում ձկնորսության խրախուսմանը, որոշել է ձկնորսների մրցույթի ժամանակ լուսանկարվել ութոտնուկի հետ:
Նրա խոսքով՝ դա մեծագույն սխալ էր. գլխոտանին հանկարծակի բռնել է նրա դեմքը եւ շատ ցավոտ կծել ծնոտը:
«Ես կարծում էի, որ շատ յուրահատուկ կլինի նման էկզոտիկ արարածի հետ լուսանկարվելը եւ նրան դրել էի դեմքիս», - պատմել է Բուշելիոնը:
Չնյաած նրան, որ ութոտնուկը կնոջը երկու անգամ կծել է, նրան այնուամենայնիվ, հաջողվել է պատմության համար պահպանել արտառոց լուսանկարները:
0Comments