Նեյմարն անտեսել է Լեոնարդոյին և նույնիսկ չի բարևել

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղյակ է պահել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փոխելու մտադրության մասին

Պարի Սեն Ժերմենի հարձակվող Նեյմարի և ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հարաբերությունները շարունակվում են լարված մնալ։ Օգոստոսի 2-ին Լեոնարդոն ժամանել է Շենչժենում ուսումնամարզական հավաք անցկացնող փարիզյան թիմին և ներկա է եղել մարզմանը։

Ինչպես հայտնում է Armsport-ը, վկայակոչելով RMC Sport-ին, ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստները հերթով մոտեցել են ակումբի սպորտային տնօրենին և ողջունել, իսկ Նեյմարն անտեսել է հայրենակցին և անգամ չի բարևել նրան։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղյակ է պահել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փոխելու մտադրության մասին։ Դրանից հետո ֆուտբոլիստի և Լեոնարդոյի հարաբերությունները կտրուկ վատացել են։

Ենթադրվում էր, որ Լեոնարդոն Չինաստան է մեկնել Նեյմարին թիմում պահելու համար վերջին փորձը կատարելու նպատակով, սակայն, ինչպես երևում է, այցն ապարդյուն է եղել։