Նեյմարը եւ Դրաքսլերը բախվել են հանդերձարանում

Կրքերը բորբոքվել են եւ բախումը կանխել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ու ակումբի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը վիճել են «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի խաղից հետո, գրում է Le Parisien-ը:

Դրաքսլերը բրազիլացուն քննադատել է անհատական խաղը չարաշահելու համար: Դրանից հետո Նեյմարը բղավել է թիմակցի վրա: Կրքերը բորբոքվել են եւ բախումը կանխել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ու ակումբի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 3։2 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին, որը ժամանակից շուտ ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: