«Ազովի» գնդի վետերան Նիկիտա Մակևը հայտնել է, որ հարձակվել է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ավտոշարասյան վրա, այս մասին նա գրել է Facebook-ում:
Նրա խոսքով՝քանի որ ցանկանում էր վրեժխնդիր լինել երկրի նախկին ղեկավարից բոլոր նվաստացումների համար:
Պորոշենկոն հինգ տարուց ավելի նվաստացրել է այլ երկրների կամավորներին ու խոստացել նրանց քաղաքացիություն տրամադրել,ասել է նա:
Մակևը ցանկանում էր նվիրել Պորոշենկոյին զրահապատ բաճկոն ու պարզել, թե արդյոք նա իրեն անվտանգ կզգա:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք երեկ երեկոյան հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահի վրա։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո Հետաքննության պետական բյուրոյի շենքից դուրս է եկել:
Շենքի մոտ սպասող մի քանի անձ նրան դիմավորել են «հեռացի՛ր» արտահայտությամբ:
0Comments