Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում՝ «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու համար

Հետագա ցանկացած որոշում, որը վերաբերում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հրաժարվելուն, կկայացվի միջոցառումից հետո

Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Գուդմանը հայտարարել  է, որ Ուկրաինային պատժամիջոցներ են սպառնում «Եվրատեսիլ 2019» մրցույթին չմասնակցելու համար: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Պատասխանելով  երաժշտական մրցույթին մասնակցությունից հրաժարվելու համար պատժամիջոցների մասին հարցին՝ Գուդմանը նշել է, որ այդ պահին իսրայելական կորպորացիան ամբողջ ուշադրությունը հատկացնում է միջոցառման կազմակերպմանը։ «Հետագա ցանկացած որոշում, որը վերաբերում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության հրաժարվելուն, կկայացվի միջոցառումից հետո»,- պարզաբանել  է նա՝ հույս հայտնելով, որ հայտարարված բոլոր երկրները ելույթ կունենան մրցույթի ընթացքում։