Իրինա Շեյքը «տխուր մտքերը ցրում է» օլիվյեի, ապխտած ձկան և «Դուռակ»-ի օգնությամբ

Հատկանշական է, որ Իրինա Շեյքին կարելի է տեսնել ոչ միայն ընկերուհիների շրջապատում

Ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքը թեթև է տանում 44-ամյա հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերից բաժանումը: Ամեն դեպքում, այդ մասին են վկայում նրա Instagram-ի էջում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը, գրում է «Dni.ru»-ն:

Մոդելն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել իր նյույորքյան բնակարանում կազմակերպված երեկույթից: Շեյքը հրավիրել է իր լավագույն ընկերներին՝ ոճաբան Աննա Զյուրովային և բարձրաշխարհիկ տիկին Ինգա Ռուբինշտեյնին:

Երեկոյի համար մոդելը ռուսական ճաշատեսակներ է ընտրել՝ օլիվյե, խաշած կարտոֆիլ սամիթով, ապխտած ձուկ սոխով, ինչպես նաև հյուրերին շամպայն է առաջարկել: Ընթրիքից հետո աղջիկները հասցրել են մի կտոր տորթ ուտել, այնուհետև «Դուռակ» են խաղացել, գրում է tert.am:

Հատկանշական է, որ Իրինա Շեյքին կարելի է տեսնել ոչ միայն ընկերուհիների շրջապատում: Վերջերս լուսանկարիչները մոդելին պատկերել են բրիտանական Vogue-ի ստեղծագործական տնօրեն Ալեքս Մաքսվելի ընկերությամբ: Նրանք հաճելի զրուցել են, ժպտացել և գրկել միմյանց: Մինչդեռ լրատվամիջոցները բացատրել են, որ նրանք բացառապես բարեկամական հարաբերությունների մեջ են:

https://www.instagram.com/p/B0ByHYphcVs/?utm_source=ig_embed