Քիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը հարդարել է քրոջ մազերը

Երկրպագուները հիացել են քույրերի ջերմ հարաբերություններով եւ Քիմին հաճոյախոսություններ շռայլել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ սոցիալական ցանցերը հուզել է ընտանեկան արխիվի կադրերով։ Տեսանյութում Քիմի եւ Քանյեի դուստրերը՝ Նորթն ու Չիկագոն, պատկերված են երեխաների համար նախատեսված տարածքում։ Մեկամյա Չիկագոյի ձեռքում սանր է, որով նա հարդարում է ավագ քրոջ մազերը։

Քիմ

 

 

Փոքրիկը կենտրոնացած է իր զբաղմունքի վրա։ Նա գործված սվիտեր ու տաբատ է կրում։ Նորթը զվարճալի մկների պատկերով վառ տոպ է ընտրել։

Երկրպագուները հիացել են քույրերի ջերմ հարաբերություններով եւ Քիմին հաճոյախոսություններ շռայլել։ Շատերն իրապատում-շոուի աստղին խնդրել են ավելի հաճախկիսվել այսպիսի ընտանեկան կադրերով։