Մինսկ-2019․ Արման Դարչինյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին է մոտենում երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին է մոտենում երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։

Այսօր պայքարի են դուրս եկել նաև բռնցքամարտիկները։ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը (75 կգ) 1/8 եզրափակչում մրցեց ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ և 0-5 հաշվով պարտություն կրեց։

 Դարչինյանը պայքարը սկսել էր հունիսի 22-ին՝ 1/16 եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով Խորվաթիայի ներկայացուցիչ Մլադեն Սոբյեսլավսկիին, գրում է armsport.am: