Թուրքիան կխռովվի՝ անկախ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից

Հունիսի 23-ին տեղի կունենան Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրությունները

Թուրքիային սպասվում է բարդ քաղաքական շրջան կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում՝ անկախ հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից։ Այս մասին ասել է Մերձավոր Արեւելքի գծով պատմաբան Հովարդ Էյսենսթատը Մերձավոր Արեւելքում դեմոկրատիայի վերաբերյալ վաշինգտոնյան նախագծի շրջանակում անցկացվելիք հարցման քննարկման ընթացքում, տեղեկացնում է Ahval-ը։

Հունիսի 23-ին տեղի կունենան Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրությունները։ Գլխավոր մրցակիցներն են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն եւ Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը։

Առաջին քվեարկության արդյունքները (հաղթել էր Իմամօղլուն) չեղարկվել են մայիսին այն բանից հետո, երբ ԱԶԿ-ն բողոքարկել էր դրանք՝ հղում կատարելով լուրջ խախտումներին։

Դա Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի «աննախադեպ» որոշումն էր, որն ի ցույց դրեց մարմնի անկախության կորուստը ԱԶԿ շրջանակում եւ դեմոկրատական համակարգի երաշխիքների բացակայությունը, կարծում է Էյսենսթատը։

«Թուրք քաղաքացիները հավատում են ընտրական դեմոկրատիային եւ ակտիվորեն մասնակցում գործընթացին. միեւնույն ժամանակ հիմնական ինստիտուտները, որոնք կոչված են ապահովելու ազատ եւ արդար ընտրությունները, աստիճանաբար խափանվում են»,- նշել է նա։

Էյսենսթատի խոսքով՝ այդ ինստիտուտների էրիոզիան ակնհայտ է դարձել «համենայնդեպս 2015-ից», թեեւ վիճելի արդյունքների մեջ են մտնում Անկարայի քաղաքապետի ընտրությունները 2014-ին, ինչպես նաեւ ավելի ուշ ժամանակվա ընտրությունները, ներառյալ 2017-ի սահմանադրական հանրաքվեն»։

Ընդդիմությունը  պետք է պայքարի հսկայական իշխանության դեմ, որը կարող է օգտագործել կառավարող կուսակցությունը, որպեսզի ազդի հունիսի 23-ի կրկնակի ընտրությունների արդյունքների վրա, անգամ եթե ազնիվ ընտրությունները գրեթե հաստատ կհանգեցնեն ընդդիմության հաղթանակին։

«Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները դարձել են համազգային հանրաքվե եւ ազգային փորձություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար»,- ասում է փորձագետը։

«Ավելի ակնհայտ մանիպուլյացիաները կխափանեն Էրդողանի հիմնական լեգիտիմությունն ընտրություններում եւ կստեղծեն լուրջ քաղաքական ճգնաժամ, որը երկիրը չի կարող թույլ տալ իրեն»,- ասել է նա։

Անկախ այն բանից, թե կիրակի ով կհաղթի՝ ԱԶԿ-ն, թե ԺՀԿ-ն, այդ գործընթացը հավանություն է տվել ընդդիմությանը, ինչը լուրջ փորձություն է Թուրքիայի նախագահի համար։

«Բոլոր քաղաքական կոնֆլիկտներն Էրդողանի համար էկզիստենցիալ են։ Ինչ էլ որ պատահի հունիսի 23-ին, Թուրքիայի ճանապարը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում իսկապես բարդ է մնում»,- ասել է Էյսենսթատը։