«Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» կպայքարեն Կոուտինյոյի տրանսֆերի համար

27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից

Անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիվերպուլը» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է Le10sport.com-ը։

27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից։ Անգլիական ակումբների համար կարող է խնդիր լինել Կոուտինյոյի բարձր աշխատավարձը՝ տարեկան 12 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Լիվերպուլում» է հանդես եկել 2013-2018 թվականներին։ «Բարսելոնա» է տեղափոխվել 120 միլիոն եվրոյով։