«Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»». Նարեկ Սամսոնյան

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունն էլ ոչ մի կերպ չի ազատում իրենց էս լկտիության պատասխանատվությունից

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաշինյանի քաղաքական թիմը սպառնում է «քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը»

Նիկոլ Փաշինյանի մի քանի տասնյակ աջակիցները Ազատության հրապարակում բառացի հայտարարեցին` «քարերով կցխենք Բակո Սահակյանի գլուխը»: Հիմա Ոստիկանությունը էս դեպքով ինչ-որ բան անելու ա՞, թե սա էլ ա «ինքնաբուխ սպառնալիք ու ամբողջությամբ տեղավորվում ա հավաքների ազատության սահմաններում»: Էս կատարյալ լկտիությունն ու այլանդակությունը անպատիժ թողնելու հետևանքը վաղը մյուս օրը Վալերի Օսիպյանին (ցավալիորեն) ուսադիրներ և երկարատև կալանք են արժենալու, իսկ Փաշինյանի արդեն շալակած հոդվածներին ավելացավ ևս մեկը:

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունն էլ ոչ մի կերպ չի ազատում իրենց էս լկտիության պատասխանատվությունից, քանի որ իմ ունեցած տեղեկատվության համաձայն էս ամեն ինչը իրենց ՈՒՂՂԱԿԻ ու ԱՆՈՒՂՂԱԿԻ կազմակերպածն է»: