Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել

Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում. Դավիթ Սանասարյան

Երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՊՎԾ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։

Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբեւիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, եւ հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։

Սիրում եմ բոլորիդ»:

Նշենք, որ նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Դավիթ Սանասարյանին լուսանկար է ցույց տվել, որը, ըստ նրա կրում է Դավիթ Սանասարյանը եւ հայտարարել, որ այն արժե 3 մլն դրամ: Սանասարյանը նշել է, որ այդպես ասողին կնվիրի կոստյումը:

Դավիթ Սանասարյանը 3 միլիոն դրամանոց կոստյո՞ւմ է հագնում. լրագրողը նկար ցույց տվեց