Մարդիկ աշխատում են, բայց աղքատ են. ՀՅԴ

Աշխատանքի ոլորտում Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, սակայն ցավոք դրանց մի մասը դեռեւս չի իրականացվել, որը փաստվում է միջազգային զեկույցներով. Թադեւոս Ավետիսյան

Վերջին առնվազն մեկ տարում քաղաքական փոփոխություններից հետո աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտը եթե չասեմ անտեսվել է, ապա առնվազն երկրորդ պլան է մղվել, ինչը երեւում է նաեւ կառավարության ծրագրում, որտեղ բավականչափ ձեւակերպումներ չկան առկա խնդիրներին մասին։ Այս մասին ասյօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը։

Նա ընդգծեց՝ այս ոլորտում առկա խնդիրները բոլորն էլ լուծելի են, միայն հստակ քաղաքական կամք եւ հետեւողականություն են պահանջում։

«Աշխատանքի ոլորտում Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, սակայն ցավոք դրանց մի մասը  դեռեւս չի իրականացվել, որը փաստվում է միջազգային զեկույցներով։ Դրանք վերաբերում են ինչպես աշխատողի հանգստի իրավունքին, աշխատավարձի կազմակերպմանը, այլ նաեւ սոցիալ–աշխատանքային երաշխիքներին»,–ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ աշխատանքային իրավահարաբերությունների նորմերի կատարման նկատմամաբ պետական եւ ոչ պետական վերահսկողության խնդիր կա. «Նախորդ տարիներին տեսչական բարեփոխումների գործընթացների ներքո աշխատանքային հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողությունը  էապես նվազել է եւ պետությունը կարծեք իր ձեռքերը լվացել է։ Կառավարության ներքո գործող Աշխատանքի եւ առողջապահության պետական տեսչությունը, որը կոչված է աշխատանքային իրավունքների կատարման նկատմամաբ պետական վերահսկողություն իրականացնել, չունի գործառույթների բավարար շրջանակ, եւ նրա վերահսկողությունից դուրս են մնում մի շարք ոլորտներ, օրինակ աշխատողի հանգստի իրավունքը, աշխատաժամանակի ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը, աշխատանքի ընդունման հիմքերի իրավաչափության ստուգումը, աշխատավարձի ճիշտ հաշվարկման վերահսկողությունը դժբախտ դեպքերի փոխհատուցման հետ կապված իրավահարաբերությունները եւ այլն»։

Բանախոսը նկատում է՝ մեր երկրում բավականին ցածր է իրավագիտակցությունը գործատուների եւ աշխատակիցների շարքերում, դատարաններում դիմումները բավականին քիչ թիվ են կազմում։

Նրա համոզմամբ՝ առկա է հարկադիր աշխատանքի իրավական սահմանման խնդիր. «Հարկադիր աշխատանքը սահմանադրությունը եւ ԱՕ–ն արգելում են, բայց որեւէ իրավանորմում հասկացությունը լիարժեք սահմանված չէ, ինչը միջազգային պարտավորություններից է բխում»։

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ աշխատանքային առավելություններ պետք է տրվեն հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված զինծառայողների ընտանքիներին «Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները պետք է ստանան  որոշակի արտոնություններ, օրինակ՝ հաստիքի կրճատման ժամանակ։ Մենք որպես հասարակություն բարոյական պարտավորություն ունենք եւ չենք լինի առաջինը, քանի որ զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են բազում երկրներում»։

Նա շեշտեց՝ կարգավորման հետ կապված խնդիրներ կան երկրում օտարերկրացիները աշխատանքի  հետ կապված, կան բացեր։ ԱՍյժմ գործող ընթացակարգերը, աշխատանքի թույտվության գործընթացը կրում է ձեւական բնույթ եւ ունի կոռուպցիոն ռիսկեր։ 

Խոսելով նվազագույն աշխատավարձի մասին, նա նշեց, որ այն փոփոխություն չի կրել, մինչդեռ ըստ վերջին ուսումնասիրությունների՝ կենսապահովման համար անհրաժեշտ գումարը կազմել է 60 հազար, ավելին՝ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ մարդիկ աշխատում են, բայց աղքատ են։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝  աշխատատեղերի 50 հազարով ավելացման մասին, Թադեւոսյանը նկատեց, որ միաժամանակ գործազուրկների թիվը պակասել է ընդամենը 4500-ով՝ 1,9 տոկոսով ինչը հուսադրող ցուցանիշ չէ.

«Նվազագույն աշխատավարձն էլ ավելացել է ընդամենը 2%-ով, բայց պետք է ունենայինք առնվազն  տոկյոսով բարձրացում։ Ստվերի կրճատումը չի լուծում գործազրկությունը։»։

Անդրադառնալով  հարկային օրենսգրքում հարկման փոփոխությանը՝ Թադեւոսյանն ընդգծեց, որ այն բարեփոխում է հարուստների համար եւ նման մեխանիզմները կիրառվում են լիբերալ հասարակություններում. «Մենք գնում ենք մի ճանապարհով, որը  չի բխում օբյեկտիվ իրականությունից։ Շատ քիչ երկրներ կան, որ այսօր կիրառում են համահարթ եկամտահարկ եւ սա ավելի  կխորացնի խնդիրները»։