Ուկրաինայի ՆԳ նախարարը որդու հարսանիքն արել է Իտալիայում գտնվող թանկարժեք վիլլայում

Ըստ աղբյուրի, հարսանյաց հյուրերին արգելվել է միջոցառմանը գալ տեսախցիկներով ու լուսանկարել

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը շքեղ հարսանիք է կազմակերպել որդու՝ Ալեքսանդրի համար, Իտալիայի Կոմո լճի ափին գտնվող շքեղ առանձնատանը: Այս մասին մայիսի 1-ին հայտնել է Шарий.net կայքը` հղեում անելով միջոցառման հրավիրյալներին:

Ըստ աղբյուրի, հարսանյաց հյուրերին արգելվել է միջոցառմանը գալ տեսախցիկներով ու լուսանկարել: Հարսանիքը տեղի է ունեցել Villa Erba-ում, որտեղ 2004թ․-ին տեղի են ունեցել «Օուշենի 12 ընկերները» ֆիլմի նկարահանումները, իսկ երգչուհի Գվեն Ստեֆանին այստեղ է նկարել իր «Cool» տեսահոլովակը։

Այսօր վիլլան կարելի է վարձակալել հարսանիքների համար՝ 7 ժամը 12 հազար եվրոյով։