Ավելի քան 12 հազար մարդ Կանադայում տարհանվել է հեղեղումների պատճառով

Գետերի հեղեղումների պատճառով տուժել է մոտ 7 հազար տուն

Ավելի քան 12 հազար մարդ Կանադայում տարհանվել է գարնանային հեղեղումների պատճառով, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CTV News-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գետերի հեղեղումների պատճառով տուժել է մոտ 7 հազար տուն։

Ինչպես նշվում է, գարնանային հեղեղումների պատճառով խիստ տուժել են կանադական Քվեբեկ, Օնտարիո եւ Նյու Բրանսուիք նահանգները։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ավելի քան 7 հազար մարդ տարհանվել է հեղեղումների պատճառով։