Պայթյուն Պակիստանի շուկաներից մեկում

Կա 16 զոհ

Պակիստանի քաղաքներից մեկի՝ Կվետայի շուկաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նվազագույնը 16 մարդ է զոհվել, իսկ 30-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին գրում է GeoTV-ն:

Նշվում է, որ 07:35-ին Կվետայի շուկայում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել: Շրջանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջապատված է անվտանգության աշխատակիցներով: