Կոուտինյոն մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մտածում է ակումբը փոխելու մասին, հաղորդում է sport.es-ը։ 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին ասել է ակումբակիցներին եւ թիմակիցներին Բրազիլիայի հավաքականում։ Կոուտինյոն գիտակցում է, որ դա բարդ որոշում կլինի, սակայն մտածում է, որ դրական կազդի կարիերայի վրա։ Այս մրցաշրջանում Կոուտինոն կորցրել է մշտական տեղը մեկնարկային կազմում։

2018թ․ հունվարին «Բարսելոնան» Կոուտինյոյի համար անգլիական «Լիվերպուլին» վճարել էր 135 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 26 հանդիպման (16-ում՝ մեկնարկային կազմում), խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։