Դոլարը, եվրոն ու ռուբլին կրկին էժանացել են

Մանրամասներ
դոլար եվրո ռուբլի

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է 387.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.62 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.89 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: