Նրանց նստեցրել են կառավարության մեքենաներն ու տարել

Մանրամասներ
Իրավիճակ

Ինչպես արդեն հայտնել ենք, ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հանդիպումը։ 

«Հրապարակը» ֆիքսել է՝ ինչպես են համայնքապետերը դուրս գալիս և վերցնում իրենց անձնագրերը։ Սակայն, նկատելով լրագրողերին, համայնքապետերին տարան այլ ուղղությամբ։

Ավելի ուշ պարզվեց, որ նրանց նստեցրել են կառավարության մեքենաներն ու տարել այնպես, որ նրանք չկարողանան տեսնել լրագրողներին և պատմեն հանդիպման մանրամասները։