Իրանը կհարվածի Իսրայելին․ ԱՄՆ հետախուզություն

Մանրամասներ
իրան իսրայել

ԱՄՆ հետախուզությունը Սպիտակ տանը և ԱՄՆ դաշնակիցներին տեղեկացրել է, որ Իրանի և նրա համախոհների կողմից պատասխան հարված է սպասվում: Այս մասին տեղեկացնում է Իրանական Լրագրող տելեգրամ ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հրատապ բանակցություններ են վարել՝ փորձելով հետ պահել Թեհրանին էսկալացիայից։

Ըստ տեղեկությունների, Ամերիկյան Kc-135r լիցքավորող ինքնաթիռը Անգլիայի թագավորական ռազմաօդային ուժերի Միլդենհոլ բազայից թռել է Քաթարի Ալ-Ուդիդ ավիաբազա։

Հիշեցնենք, որ իրավիճակը կտրուկ սրվել է Իրանի և Իսրայելի միջև, որից հետո իսրայելական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել Իրանի տարածքից՝ Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ առաջիկա ժամերին Իսրայելը կենթարկվի հրթիռային հարձակման, իսկ հավանական թիրախը կլինի Թել Ավիվը։