Հայաստանը խորապես մտահոգված է Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակմամբ․ ՀՀ ԱԳՆ

Մանրամասներ
ագն

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակմամբ։

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,– նշել են ՀՀ ԱԳՆ–ից։