Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկով

Մանրամասներ
նիկոլ պուտին

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամական կապին անվերապահորեն հավատում եմ, այլ հարց է պետությունների միջև հարաբերությունները:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «ЮФУ» Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային և եվրասիական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր, սոցիալական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վասկովը:

«Եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ ժամանակակից պայմաններով, ապա ավտոմատ դառնում է ՌԴ-ի համար ոչ բարեկամական երկիր: Անգամ հաշվի առնելով Ռուսաստանի և ԵՄ այն երկրների հետ հարաբերությունները, որոնք ընդունելի են միևնույն է՝ ավտոմատ ոչ բարեկամական երկիր է դառնալու Հայաստանը»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով «Միր» քարտերի արգելափակմանը, Սոլովյովի հաղորդումների արգելափակմանը՝ Վասկովն ընդգծեց, որ ունենալով զրույցներ այստեղ բանկային համակարգում աշխատող գործընկերների հետ նրանք նշել են, որ պատժամիջոցների առումով բավականին լուրջ ազդեցություն է եղել:

«Թե որքան ռուս զբոսաշրջիկ է գալիս Հայաստան և բերում գումար ՀՀ տնտեսության համար գումար, «Միր»-ի արգելափակումից հետո նրանց թիվը կտրուկ կնվազի, նրանք կգնան Վրաստան, որտեղ այդ քարտերն ընդունվում են:

Ի՞նչ վնասներ կհասցնի այս որոշումը, ահռելի վնասների կբերի և կորուստների: Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին այս կապակցությամբ»,- հավելեց Մաքսիմ Վասկովը: