Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը

Մանրամասներ
ռուսաստան

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Щука» առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։

««Щука» առևտրի կենտրոնը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով:

Տեղում աշխատում են ոստիկաններն ու կինոլոգները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ստուգվում է նաև հարակից տարածքը, պարզվում է սպառնալիքի մասին հայտնած անձի ինքնությունը։