ԱԱԾ հատուկջոկատայիները վնասազերծեցին  եւ բերման ենթարկեցին նռանկով զինված տղամարդուն․ Ուղիղ

Մանրամասներ
իրավիճակ

Տարածաշրջան:ՀայաստանԱԱԾ հատուկջոկատայինները հենց նոր վնասազերծեցին նռնակով զինված

անձին եւ բերման ենթարկեցին նրան:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ վնասազերծված  տղամարդն այժմ ոստիկանության Նոր Նորքի շենքի ներսում է:

Նարեկ Սարգսյանը ասաց, որ առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչ էր պահանջում նռնակով զինված անձը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել   էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։