Վազգեն Սաղաթելյանը նույնպես ձերբակալվեց

Մանրամասներ
Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներից Վազգեն Սաղաթելյանը նույնպես ձերբակալվեց։

Ոստիկանության աշխատողները Սաղաթելյանին տան մոտից ձեռնաշթղաներով տարան։

Հիշեցնենք, որ քննիչի որոշմամբ եւ ուժի գործադրմամբ այսօր ձերբակալվել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Իմնեմնիմի» հաղորդման հաղորդավար Նարեկ Սամսոնյանը։ 

Նարեկ Սամսոնյանի հետ նույն հաղորդումը վարող Վազգեն Սաղաթելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր․

«Հնարավոր է մեկ ժամից նյութ գրեք՝ խոսքի համար կալանավորվել է Վազգեն Սաղաթելյանը»։