Ալեն Սիմոնյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել «ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին»․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 4-ի Կ-61-Ա և մարտի 12-ի Կ-66-Ա կարգադրությունները՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի մարտի 19-25-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն):