Այս գիշեր կրակոցներից վնասված մեքենան սպասարկում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին

Մանրամասներ
սարգիս խանդանյան քպ

Պարզվել է, որ այսօր` մարտի 14-ի գիշերը Երեւանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած կրակոցներից վնասվել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Սարգիս Խանդանյանը:

Ծառայողական մեքենան, պարզապես, այդտեղ կայանված է եղել եւ կրակոցներից վնասվել է: