Տարրական դպրոցի ուսուցիչը «գաղտնի» ԼԳԲՏՔ ակումբ է ստեղծել աշակերտների համար

Մանրամասներ
ԼԳԲՏ

Կալիֆոռնիայի տարրական դպրոցի ծնողները խիստ վրդովվել են, երբ պարզել են ուսուցչի կողմից ստեղծված «գաղտնի» ԼԳԲՏՔ ակումբի մասին: Երրորդ դասարանի ուսուցիչը, որի ինքնությունը չի բացահայտվել, Էլկ Գրոուվ քաղաքի Փլեզանթ Գրուվ տարրական դպրոցում ստեղծել է «Դու եղիր դու» գաղտնի ակումբը, գրում է Daily Mail-ը:

Ուսուցիչը չորրորդից վեցերորդ դասարանների աշակերտներին հրավիրել էր մասնավոր հանդիպումներին մասնակցելու՝ առանց նրանց ծնողներին այդ մասին տեղյակ պահելու։

Չորրորդ դասարանի աշակերտներից մեկի խոսքով՝ ուսուցիչը ներս է մտել դասասենյակ և խոսել այն մասին, թե ինչպես են տղաները սիրում տղաներին, իսկ աղջիկները՝ աղջիկներին։

Ծնողների մեծամասնությունը չի աջակցել ակումբին և պնդել, որ իրենց երբեք չեն ասել այդ մասին: Նրանք հավաքվել են դպրոցի խորհրդի նիստին՝ բարձրաձայնելու իրենց զայրույթը հարցի  վերաբերյալ: