Ամենախմողներն ավստրալացիներն են․ TOP տասնյակը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ամենախմող ազգն ավստրալացիներն են: Global Drug Survey 2021 հետազոտության տվյալներով՝ Ավստրալիայից հարցվածները հայտնել են, որ նրանք խմում են ավելի շատ, քան ցանկացած այլ երկրում՝  տարեկան միջինում 26 անգամ կամ ամսական շուրջ երկու անգամ:

Ամերիկացիները նույնպես հայտնվել են աշխարհում ամենախմողների ցանկում. մասնակիցները հայտնել են, որ ամսական շուրջ երկու անգամ կամ տարեկան 23 անգամ խմում են:

Հաջորդում են Դանիան ու Ֆինլանդիան, որտեղ միջինում տեղի է ունենում տարեկան ալկոհոլային հարբածության 23 դեպք, ինչը շուրջ երկու անգամ ավելին է, քան աշխարհում միջին ցուցանիշները (տարեկան 14,6 անգամ):

Հետազոտության ընթացքում նաեւ ուսումնասիրվել է տավա մեջ օրերի թիվը, որոնց ընթացքում մասնակիցները ոգելից խմիչքներ են օգտագործել, ընդ որում՝ այդ վարկանիշն էապես փոխվել է:

Ֆրանսիան զբաղեցրել է առաջին տեղը տարեկան 132 օր կամ շաբաթական շուրջ երեք ալկոհոլ օգտագործելու ցուցանշով: Հաջորդում է Նոր Զելանդիան՝ 120 օրով, եւ Նիդերլանդները՝ 112 օրով:

Միջինում ԱՄՆ-ից հարցվածները տարեկան խմել են 83 օր, որը շաբաթական կազմում է շուրջ 2 անգամ: Դա շատ ավելի ցածր ցուցանիշ է, քան աշխարհում միջին ցուցանիշը՝ 101 ընպելիք տարեկան:

Ներկայացնում ենք ամենախմող երկրների առաջին տասնյակը.

Ավստրալիա. 26,7

Դանիա. 23,8

Ֆինլանդիա. 23,8

ԱՄՆ. 23,1

Միացյալ Թագավորություն. 22,5

Կանադա. 22

Իռլանդիա. 20

Ֆրանսիա. 17,5

Շվեդիա. 16

Նիդերլանդներ. 15,7