«Հեզբոլլահ»-ը շուրջ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի պաշտպանության ուժերը երկուշաբթի ուշ երեկոյան և երեքշաբթի առավոտյան ավիահարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին. կործանիչները հարվածել են «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող մի քանի օբյեկտների։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Երկրորդ հարվածից ժամեր անց «Հեզբոլլահ»-ը Լիբանանից Գոլանի բարձունքների ուղղությամբ արձակել է շուրջ 70 հրթիռ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: Քիչ անց ևս 30 հրթիռ է արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ:

«Հեզբոլլահ» ստանձնել է պատասխանատվությունը՝ ասելով, որ այն ավելի քան 100 «Կատյուշա» հրթիռներով թիրախավորել է Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական բանակի երկու բազա:

Խմբավորումը հայտնել է, որ հրթիռակոծությունը եղել է ի պատասխան Իսրայելի վերջին հարձակումներին, ներառյալ երկուշաբթի գիշերը Լիբանանի հյուսիս-արևելքում՝ Բաալբեկում, տեղի ունեցած հարվածը, որի հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ: