Իրանի մայրաքաղաքում երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, որը հարևան շենքի փլուզման պատճառ է դարձել։
Այս մասին հայտարարել է Թեհրանի Հրշեջ ծառայության քաղաքային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուժեղ պայթյուն է որոտացել Ռեյ փողոցում գտնվող երկհարկանի շենքում։
Պայթյունը այդ և հարևան շենքի փլուզման պատճառ է դարձել, այս պահին տեղում աշխատում են հրշեջները»,-Մալեքիի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Պաշտոնյան չի բացառել, որ ավերակների տակ կարող են մարդիկ լինել։ Տեղի ունեցածի պատճառները չեն նշվում։
0Comments