Պապիկյանը հանդիպել է Ռայիսիի հետ․ քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Մանրամասներ
քպ

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։