Հայաստանին են փոխանցվել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ
ադրբեջան ագն

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ։

Բայրամովը նշել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Նշվել է, որ «Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները։ Հանդիպմանն ընդգծվել է այս պնդումների անընդունելիությունը»։