ԱՄՆ-ն Իրաքում սպանել է իրանամետ հրամանատարի

Մանրամասներ
Իրաք

Չորեքշաբթի Իրաքում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է իրանամետ զինված խմբավորման հրամանատարը, որը մասնակցել է ամերիկյան զորքերի վրա հարձակումներին, գրում է france24.com-ը:

Հարվածն իրականացվել է «ի պատասխան ամերիկացի զինծառայողների վրա հարձակումների»:

«Սպանվել է «Քաթաեբ Հեզբոլլահ»-ի հրամանատարը, որը պատասխանատու էր տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա հարձակումների անմիջական պլանավորման և մասնակցության համար», - ասվում է ԱՄՆ ռազմական կենտրոնական հրամանատարության կայքում: