Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մանրամասներ
շչակ

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։