Ադրբեջանը քարտեզները փոխանցելու նախաձեռնությունը դարձնում էսկալացիայի առիթ․ ԱԳՆ-ի պատասխանը՝ Բաքվին

Մանրամասներ
արարատ բայրամով

Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել  ականապատ դաշտերի քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից, այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Բաքվից հնչեցրած հայտարարություններին։

«Ավելի ուշ, մարդասիրական նպատակներից ելնելով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով, նոր քարտեզներ էր պատրաստել դրանք Ադրբեջանին հանձնելու համար: Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց:

Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։