Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը

Մանրամասներ
երևան

Երևանում Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը հունվարի 25-ին ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ տվյալ հատվածի երթևեկության դադարեցումը պայմանավորված է ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով: