Ռուսական «Աստղերի Ֆաբրիկայի» մասնակիցը ծննդաբերել է սրճարանի զուգարանում

Մանրամասներ
Արինա Ռիժենկովա

Ռուսական «Աստղերի Ֆաբրիկա» ռեալիթի շոուի նախկին մասնակից Արինա Ռիժենկովան ծննդաբերել է մոսկովյան սրճարաններից մեկի զուգարանում։ Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 3-ին Մոսկվայի հարավում գտնվող հաստատություններից մեկում այցելուները նկատել են զուգարանից դուրս եկող, երեխային գրկած աղջկա։ Սրճարանի աշխատակիցները ոստիկանություն ու շտապօգնություն են կանչել, սակայն Ռիժենկովան չի ցանկացել երեխային տալ բժիշկներին։

Նշվում է, որ ավելի ուշ բժիշկները կարողացել են զննել երեխային։ «Կնոջն ու երեխային սրճարանից տեղափոխել են Յուդին քաղաքի կլինիկական հիվանդանոցի ծննդատուն։ Այնտեղից Արինային ուղարկել են հոգեթերապևտի մոտ»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։