«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Մոուրինյոյին

Մանրամասներ
ֆուտբոլ

Իտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի թիմի 60-ամյա պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է Calciomercato-ն։

Նրա պայմանագիրը նախատեսված մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Հռոմեական ակումբի ղեկավարությունը ցանկանում է համագործակցությունը Մոուրինյոյի հետ շարունակել մինչեւ 2025թ․ հունիս։

Մոուրինյոն 2021 թվականից է գլխավորում թիմը։ 2022 թվականին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Իտալիայի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 8-րդն է։