Վատիկանը պաշտոնապես թույլատրել է կաթոլիկ հոգեւորականներին օրհնել նույնասեռական զույգերին

Մանրամասներ
հռոմի պապ

Վատիկանը պաշտոնապես թույլատրել է կաթոլիկ հոգեւորականներին օրհնել նույնասեռական զույգերին։

Ըստ BILD-ի՝ այս մասին հայտարարություն է հրապարակել Վատիկանի կրոնական հարցերով վարչությունը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով նախօրեին նշել է իր 87-ամյակը, հավանություն է տվել այս որոշմանը։

2021 թվականի փետրվարին Վատիկանի կրոնական մարմինը հայտարարեց, որ կաթոլիկ եկեղեցում միասեռական զույգերի օրհնությունը հնարավոր չի լինի։

Այժմ Վատիկանը հայտարարել է, որ եկեղեցին «ընդլայնել և հարստացրել է» իր ըմբռնումը, թե ինչ է օրհնությունը։