Ֆինլանդիան կրկին կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը

Մանրամասներ
ֆինլանդիա

Ֆինլանդիայի կառավարությունը կրկին կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը. Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Մարի Ռանտանենը։ Հեռարձակումն իրականացվել է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի կայքում։

«Դեկտեմբերի 15-ից սահմանը փակ է լինելու. Մենք կարողացանք հաստատել, որ անօրինական ներգաղթը Ֆինլանդիայի արևելյան սահմանին շարունակվում է»,- ասել է Ռանտանենը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«Կառավարությունը որոշել է, որ քանի որ այս տեսակի մուտքը երկիր շարունակվում է, անհրաժեշտ է կառավարության որոշում ընդունել Վաալիմաա և Նիիրալա անցակետերը կրկին փակելու վերաբերյալ։ Արդյունքում, Ֆինլանդիայի արտաքին սահմաններին միջազգային պաշտպանության համար դիմումներ կընդունվեն միայն օդանավակայանների և ծովային նավահանգիստների սահմանային անցակետերում»,- ասվում է Ֆինլանդիայի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։